6 մարտի 2017 - 09:40 AMT
1 արծաթ և 2 բրոնզ. Կիևի ըմբշամարտի միջազգային մրցաշարի վերջին օրը

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ավարտվել է ըմբշամարտի միջազգային հեղինակավոր մրցաշարը:

Մարտի 4-ին մրցագորգ մտած Հայաստանի հունահռոմեական ոճի չորս ըմբիշից ևս երեքը բարձրացել են պատվո պատվանդան:

66 կգ քաշային Կարեն Ասլանյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Վարշամ Բորանյանը (75 կգ) և Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) արժանացել են բրոնզե պարգևի:

Այսպիսով, երկու օր տևած պայքարում Հայաստանի ինը ըմբիշից յոթը մեդալ է նվաճել:

Մրցաշարի չեմպիոն է դարձել 80 կգ քաշային Սարգիս Քոչարյանը, արծաթե մեդալ նվաճել են Արթուր Շահինյանը (98 կգ) և Կարեն Ասլանյանը (66 կգ), բրոնզ՝ Ռաֆիկ Մանուկյանը (80 կգ), Գևորգ Ղարիբյանը (59 կգ), Վարշամ Բորանյանը (75 կգ) և Մաքսիմ Մանուկյանը (85 կգ):