Ընդդիմադիր հանրահավաքը Թբիլիսիի կենտրոնում խաղաղ է ավարտվել

PanARMENIAN.Net - Թբիլիսիի կենտրոնում անցնող բողոքի ցույցը, որի առիթ էր դարձել ընդդիմիադիր կուսակցության առաջնորդ Իրակլի Օկրուաշվիլիի ձերբակալությունը, ավարտվել է: Ցրվելուց առաջ, հավաքվածները հայտարարել են «ազգային փրկության կոմիտեի» ստեղծման մասին, որը պետք է ծրագիր մշակի երկրում խաղաղ իշխանափոխություն կազմակերպելու հարցով: Հանրահավաքի մի շարք մասնակիցներ կոչ են արել կրկնել «վարդերի հեղափոխությունը» եւ չցրվել, քանի Միխայիլ Սահակաշվիլին հրաժարական չի տվել: Սակայն ցույցի կազմակերպիչները, ինչպես հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Գիյա Տորտլաձեն, արդյունքում որոշել են դադարեցնել հանրահավաքը եւ շարունակել այն առաջիկա օրերին, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:



Հիշեցնենք, որ երեկ Թբիլիսիում ձերբակալվել է Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օկրուաշվիլին: Գլխավոր դատախազությունը արդեն նրան մեղադրանքներ է ներկայացրել Վրաստանի ՔՕ չորս հոդվածներով. 181` շորթում, 194` գումարների լվացում, 332` լիազորությունների չարաշահում եւ 342` ծառայողական անբարեխղճություն:



Ժամանակին Օկրուաշվիլին համարվում էր Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի մտերիմ կողմնակիցներից մեկը, սակայն այս տարվա սեպտեմբերին հայտարարել է ընդդիմիություն անցնելու մասին, մի քանի սենսացիոն հայտարարություն է արել եւ նույնիսկ մեղադրել է նախագահին սպանության նախապատրաստման մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---