Վրաստանի բնակչությունը ոչ մի լավ բան չի սպասում մի դիկտատորի փոխարինումից մեկ ուրիշով

PanARMENIAN.Net - «Վրաստանի հայկական համայնքի ներկայացուցիչները, որոնք մտնում են Միխայիլ Սահակաշվիլիի խմբի մեջ, այդ թվում խորհրդարանի հայ պատգամավորները, բնականաբար, հանդիսանում են Վրաստանի նախագահի կողմնակիցները»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Թբիլիսիի հայ համայնքի առաջնորդ, «Համազգային Վրաստանի համաքաղաքացիական շարժում» միության նախագահ Արնոլդ Ստեփանյանը: Սակայն, նրա խոսքերով, սովորական ժողովուրդը, լինի դա հայ, ադրբեջանցի, կամ Վրաստանի ազգային փոքրամասնություններից որեւէ մեկի այլ ներկայացուցիչ, անխոս, հուսահատված է քաղաքականությամբ, որն այժմ վարում է Վրաստանի ղեկավարությունը: «Ռուսթավելի պողոտայում ցույցին հավաքված մարդիկ եկել էին ոչ թե ի պաշտպանություն Օկրուաշվիլիի, որը ոչնչով լավը չէ Վրաստանի նախագահից, այլ ի հակառակ Սահակաշվիլիի: Ավելի ստույգ տվյալներով, այնտեղ մոտ 4 հազար մարդ կար»,- ասել է Ստեփանյանը, հավելելով, որ «Վրաստանի բնակչությունը ոչ մի լավ բան չի սպասում մի դիկտատորի փոխորինումից մեկ ուրիշով»:



Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի երեկոյան Թբիլիսիում ձերբակալվել է Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օկրուաշվիլին: Գլխավոր դատախազությունը արդեն նրան մեղադրանքներ է ներկայացրել Վրաստանի ՔՕ չորս հոդվածներով. 181` շորթում, 194` գումարների լվացում, 332` լիազորությունների չարաշահում եւ 342` ծառայողական անբարեխղճություն: Ժամանակին Օկրուաշվիլին համարվում էր Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի մտերիմ կողմնակիցներից մեկը, սակայն այս տարվա սեպտեմբերին հայտարարել է ընդդիմիություն անցնելու մասին, մի քանի սենսացիոն հայտարարություն է արել եւ նույնիսկ մեղադրել է նախագահին սպանության նախապատրաստման մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---