29 սեպտեմբերի 2007 - 15:31 AMT
Միգել Անխել Մորատինոս. Շատ կարեւոր է Ղարաբաղի, հարավօսական եւ մերձդնեստրյան հակամարտությունների կարգավորումը
Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 62-րդ նիստին` ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը նշել է ԵԱՀԿ էական դերը ՄԱԿ ԱԽ բանաձեւերի իրականացման գործում: Նրա խոսքերով, ԵԱՀԿ-ն ու ՄԱԿ-ը պետք է շարունակեն համագործակցությունը Կոսովոյի եւ մարդու իրավունքների պաշտպանության իրադրության հարցով: «Շատ կարեւոր է Լեռնային Ղարաբաղի, հարավօսական եւ մերձդնեստրյան հակամարտությունների կարգավորումը: Քիչ է միայն պաշտոնական փաստաթղթի ստորագրումը: Մենք պետք է հուսալի հիմքեր կառուցենք երկխոսության եւ փոխըմբռնման համար, ինչպես նաեւ հաշվի առնել քաղաքացիական հասարակության կարծիքը»,- ընդգծել է Մորատինոսը, հաղորդում է ԱՊԱ-ն: