Թաթոյանը ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյայի հետ քննարկել է Օմբուդսմենի ինստիտուտցիոնալ դերը ՀՀ-ում

Թաթոյանը ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյայի հետ քննարկել է Օմբուդսմենի ինստիտուտցիոնալ դերը ՀՀ-ում

PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյայի հետ քննարկել է մարդու իրավունքների ոլորտին առնչվող մի շարք առաջնահերթություններ: Թաթոյանը Ժնևում աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի Ամերիկյայի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Ջիաննի Մագազզենիի հետ:

Հանդիպման ընթացքում Պաշտպանը Մագազզենիին է ներկայացրել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի կարգավորումները, մասնավորապես՝ այն լուծումները, որոնք կոչված են ուժեղացնելու օմբուդսմանի հաստատության ինստիտուտցիոնալ դերը Հայաստանում:

Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը, նորմատիվ-իրավական ակտերի կատարելագործմանը, քաղաքացիական հասարակության հետ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:

Ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձ է կատարվել Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրներին, դրանց լուծման ուղղությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ձեռնարկած քայլերին և կատարված աշխատանքներին, ինչպես նաև այն երաշխիքներին, որոնք կոչված են ապահովելու գործնական աշխատանքի բարձր անկախությունը:

Կողմերը երկուստեք պայմանավորվել են շարունակել փոխադարձ աշխատանքային քննարկումները և զարգացնել Հայաստանում մարդու իրավունքների միջազգային չափանիշների ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքները:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ժնևում մասնակցում է Աշխարհի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ամենամյա բարձրաստիճան հանդիպմանը: Միջոցառման առաջին օրը Թաթոյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է «Մարդու իրավունքներիպաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի կարգավորումները, ինչպես նաև այն նոր իրավական լուծումները,որոնք կոչված են բարձրացնելու Հայաստանում օմբուդսմանի հաստատության ինստիտուցիոնալ ազդեցությանմակարդակը: Այդ փոփոխությունները կարևորվել են միջազգային գործընկերների կողմից: Կարևորվել են նաև այնփոփոխությունները, որոնք վերաբերում են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետաշխատանքին:

Միջոցառման շրջանակներում նախատեսվում են Թաթոյանի հանդիպումները ՄԱԿ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ երկրների օմբուդսմանների ու մարդու իրավունքների ազգային հաստատությունների ղեկավարների հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---