Հայաստանի ԱԳՆ ղեկավարը մեկնել է Նյու Յորք ՄԱԿ-ի ԳՎ 62-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը մեկնել է Նյու-Յորք` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 62-րդ նստաշրջանին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նյու-Յորքում գտնվելու ընթացքում Վարդան Օսկանյանը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա, այդ թվում` Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարար Ալի Բաբաջանի հետ: Հոկտեմբերի 2-ին նախարար Օսկանյանը Նյու-Յորքում կմասնակցի Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:



Հոկտեմբերի 3-ին նախատեսված է նախարար Օսկանյանի ելույթը Գլխավոր Վեհաժողովի նիստին, իսկ հաջորդ օրը` հոկտեմբերի 4-ին նա ելույթով հանդես կգա ԳԱ Խաղաղության համար միջկրոնական եւ միջմշակութային համագործակցության Բարձր մակարդակի երկխոսության: Նույն օրը նախատեսված է ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---