Ղազախստանի հետ խաղում ՀՀ հավաքականի՝ հրավիրված ֆուտբոլիստների անունները հայտնի են

Ղազախստանի հետ խաղում ՀՀ հավաքականի՝ հրավիրված  ֆուտբոլիստների անունները հայտնի են

PanARMENIAN.Net - Մարտի-26-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն արդեն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր.

Լևոն Հայրապետյան, «Փայքան» (Իրան), Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան), Վարազդատ Հարոյան, «Փադիդե» (Իրան), Ոսկանյան, «Կարմիոտիսա» (Կիպրոս), Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա), Կամո Հովհաննիսյան «Տորպեդո-Բելազ» (Բելառուս), Գաել Անդոնյան «Վերիա» (Հունաստան),Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա), Էդգար Մալաքյան «Ստալ» (Ուկրաինա), Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա), Մարկոս Պիզզելլի, «Քսանտի» (Հունաստան), Արաս Օզբիլիս, «Բեշիքթաշ» (Թուրքիա), Գևորգ Ղազարյան «Մարիտիմու» (Պորտուգալիա), Տիգրան Բարսեղյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա), Արտյոմ Սիմոնյան «Լե Մոն» (Շվեյցարիա), Արթուր Սարկիսով «Ենիսեյ» (Ռուսաստան), Ռուսլան Կորյան «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան) Էդգար Մանուչարյան «Ուրալ» (Ռուսաստան):

Հայաստանի առաջնությունում հանդես եկեղ ֆուտբոլիստների անունները և հավաքականի վերջնական հայտացուցակը հայտնի կդառնան ավելի ուշ:

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից:

Մարզադաշտի Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 8000-10000 դրամ, արևելյան տրիբունայի տոմսերը՝ 5000-7000 դրամ, հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը՝ 4000 դրամ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---