Եվրոպայի խորհուրդը մտահոգված է Լապշինի ճակատագրով

Եվրոպայի խորհուրդը մտահոգված է Լապշինի ճակատագրով

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհուրդը մտահոգված է Բաքվում ազատազրկված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ճակատագրով:Եվրոպայի խորհրդի Լրագրողների պաշտպանությանն ու անվտանգության աջակցության հարթակը հայտարարություն է տարածել:

Կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում Լապշինին սպառնացող դատավարության առնչությամբ: Այդ մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Մի քանի անգամ Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան այցելած Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016 թվականին՝ Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ-ի և Իսրայելի դեսպանատների աշխատակիցներն ադրբեջանական կողմի պատասխանին են սպասում բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ հանդիպման դիմումի կապակցությամբ: Դատավարության ժամկետների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանում կալանքի տակ պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինը հրաժարվել է պետության կողմից իր համար նշանակված փաստաբանի ծառայություններից: Այդ մասին ադրբեջանական Trend գործակալությանը մարտի 1-ին հայտնել էր փաստաբան Սաֆար Հուսեյնովը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---