«Ներառականությունն իմ համայնքում» լուսանկարների ցուցահանդես՝ Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում

«Ներառականությունն իմ համայնքում» լուսանկարների ցուցահանդես՝ Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում

PanARMENIAN.Net - Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնի շրջանակում հայտարարվել էր «Ներառականությունն իմ համայնքում» լուսանկարների մրցույթ: Ստացվել էր մոտ երկու տասնյակ լուսանկարներ: ՄԱԿ-ի գրասենյակի հետ համագործակցությամբ փառատոնի շրջանակում կազմակերպվեց ցուցահանդես` հնարավորություն տալով մրցույթին մասնակից լուսանկարները ներկայացնել հանրությանը:

Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնին աջակցում է Երևանում Բրիտանական դեսպանատունը:

«Հավասար հնարավորությունների քաղաքականությունը Բրիտանական խորհրդի ամենակարևոր արժեքներից է, որը մենք արտացոլում ենք մեր բոլոր ծրագրերում: Այս մրցույթի և ցուցահանդեսի նպատակն է մեկ անգամ ևս բարձրաձայնել ներառականության մասին` նպաատելով մեր հասարակությունում դրա ամրապնդմանը»,- ասել է Բրիտանական խորհրդի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Մրցույթի մասնակիցները լուսանկարները ներկայացրել էին հաշվի առնելով ներառականության դրսևորումները մի քանի ոլորտներում, այդ թվում տարիք, հաշմանդամություն, ազգություն, գենդեր, կրոն և սեռական կողմնորոշում:

«Իմ տղան ունի աուտիզմ և մեր հասարակությունում իրազեկման, կրթության և ներառականության լուրջ խնդիր կա: Ես որոշեցի մասնացել և իմ տղայի պատմությամբ նպաստել իրազեկմանը: Իմ մեծագույն ցանկությունն է, որ ծնողները երբեք չամաչեն իրենց երեխայի հաշմանդամությունից և պարզ խոսեն այդ մասին»,- ասել է մասնակից Լենա Հարությունյանը, «TMM Սովորեցրու ինձ ավելին ուսուցման և զարգացման կենտրոն» ՀԿ-ի տնօրենը:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում (Պետրոս Ադամյան 14) ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 17-ը: Ցուցահանդեսին այցելուները հնարավորություն կունենան քվեարկել իրենց դուր եկած լուսանկարի օգտին: Ցուցահանդեսի ավարտին առավելագույն քվե ստացած լուսանկարի հեղինակը կճանաչվի հաղթող և կհրավիրվի փառատոնի փակման արարողությանը: Ցուցահանդեսն այցելելու համար նախապես հարկավոր կլինի գրանցվել այստեղ:Մուտքն ազատ է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---