Սիրիայում յուրաքանչյուր 4-րդ երեխան հոգեկան խանգարման եզրին է

Սիրիայում յուրաքանչյուր 4-րդ երեխան հոգեկան խանգարման եզրին է

PanARMENIAN.Net - Զինված հակամարտությունների պատճառով ամենից շատ տառապում է բնակչության ամենաչպաշտպանված շերտը: Save the Children միջազգային կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն, Սիրիայում յուրաքանչյուր չորրորդ երեխան հոգեկան խանգարման եզրին է, հաղորդում է Եվրանյուզը:

Նշվում է, որ 2011 թվականից Սիրիան լքել է մոտ 5 միլիոն մարդ: 13,5 միլիոն մարդ շարունակում է մնալ Սիրիայում և օգնության կարիք ունի: Նրանց կեսը երեխաներ են: Սիրիացիների մեջ (մինչև 12 տարեկան) արձանագրվում են թմրանյութ օգտագործելու, ինքնասպանության, ինքնավնասման բազմաթիվ դեպքեր: Մղձավանջներ, գիշերային անմիզապահություն, զայրույթ, ինքնասպանության մտքեր և դեպրեսիա... Այս բոլորի հետ բախվում են անչափահաս սիրիացիները:

Զեկույցի համաձայն, երեխաների մեծ մասը վախենում է խաղալ փողոցներում, հեռացել է դպրոցից կամ ականատես է եղել իրենց հարազատների կամ ընկերոջ մահվանը:

2016-ին Սիրիայում ամեն օր ավելի քան 5000 մարդ է լքել տները՝ փախչելով մարտական գործողություններից: Ըստ ՄԱԿ տվյալների, մոտ 6,3 մլն սիրիացի ներքին տեղահանված է համարվում, ավելի քան 4,9 մլն փախել է հարևան երկրներ, գրեթե 1,2 մլն ապաստան է փնտրում Եվրոպայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---