ԶԼՄ-ներ. ԻՊ պարագլուխները փախչում են Ռաքքայից

ԶԼՄ-ներ. ԻՊ պարագլուխները փախչում են Ռաքքայից

PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետության» ղեկավարներից մի քանիսը լքել է Ռաքքան, որը համարվում է գրոհայինների «մայրաքաղաքը»: Այդ մասին հայտնել է New York Times-ը ԱՄՆ ռազմական գերատեսչությունում ռազմական աղբյուրների վրա հղումով:

Պարբերականի զրուցակիցները հայտնել են, որ Ռաքքայից փախած գրոհայինները մտադիր են անցնել Սիրիայի և Իրաքի «առավել անվտանգ քաղաքներ»: Ըստ թերթի զրուցակիցների, Ռաքքայում ԻՊ մոտ 3000 կամ 4000 գրոհային է մնում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Փետրվարի կեսին Իրաքի զինվորականները հայտարարեցին, որ խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադին Ռաքքայից անցել է Իրաքի տարածք: Պենտագոնի ներկայացուցիչն ասել է, թե ըստ ԱՄՆ ռազմական գերատեսչության, Ալ Բաղդադին Մուսուլում չէ: Այլ աղբյուրներ, մասնավորապես Reuters գործակալությունը, հայտնում են, որ ԻՊ ղեկավարը հավանաբար թաքնվում է Իրաքի անապատում և աշխատում է չհայտնվել գրոհայինների հենակետերում: Նա նաև չի օգտվում կապի միջոցներից, որպեսզի նրան հնարավոր չլինի հայտնաբերել:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի գործողությունը Սիրիայի հյուսիսում կշարունակվի Մանբիջի և Ռաքքայի ուղղությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---