Մեքսիկայից ապօրինի ներգաղթյալների քանակն ԱՄՆ-ում Թրամփի օրոք նվազել է 40%-ով

Մեքսիկայից ապօրինի ներգաղթյալների քանակն ԱՄՆ-ում Թրամփի օրոք նվազել է 40%-ով

PanARMENIAN.Net - Մեքսիկայից ապօրինի ներգաղթյալների քանակը, որոնք հատում են ԱՄՆ հետ ցամաքային սահմանը, Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ամսում նվազել է 40%-ով: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Սահմանապահ մաքսային ծառայությունը:

Ըստ ծառայության, փետրվարին հարավ-արևելյան սահմանին ձերբակալվել է 18.762 մարդ, մինչդեռ հունվարին՝ 31.578 մարդ: Ընդ որում, սովորաբար, փետրվարին ապօրինի ներգաղթյալների թիվն աճում էր 20%-ով:

Ներքին անվտանգության նախարար Ջոն Քելլին հայտարարել է, որ փետրվարին ձերբակալությունների թիվն ամենացածրն է եղել վերջին 5 տարում: Նա հավելել է, որ ներգաղթի նվազումը բխում է նաև միգրանտների անվտանգության շահերից, քանի որ նրանք կարող են հարձակումների և շահագործման ենթարկվել ապօրինի ուղեկցողների կողմից: Թրամփի ընտրվելուց հետո սահմանն ապօրինի հատելու ծառայությունները թանկացել են գրեթե 2,5 անգամ՝ մինչև 8000 դոլար մեկ մարդու հաշվով, ասել է Քելլին:

Քելլին հավելել է, որ նախարարությունն ուշադիր հետևելու է միտումների դինամիկային, քանի որ սահմանի ապօրինի հատումների քանակը սովորաբար աճում է մարտ-մայիս ամիսներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Թրամփը ստանձնել է ԱՄՆ նախագահի պաշտոնը 2017-ի հունվարի 20-ին: Ապօրինի ներգաղթի դեմ պայքարը նրա նախընտրական արշավի գլխավոր թեման էր: Մասնավորապես, Թրամփը խոստացել է պատ կառուցել Մեքսիկայի հետ սահմանին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---