ՊԵԿ-ը մոտ 4 կգ չհայտարարագրված ոսկե և արծաթե զարդ է հայտնաբերել

ՊԵԿ-ը մոտ 4 կգ չհայտարարագրված ոսկե և արծաթե զարդ է հայտնաբերել

PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչությունը 3 դեպքով, ընդհանուր առմամբ, մոտ 4 կգ չհայտարարագրված զարդ է հայտնաբերել:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ քաղաքացիներ Գեղամ Մինասյանի, Սամվել Ռշոյանի և Վահե Նալբանդյանի անունով փետրվարի 23-ից 25-ը Հայաստան ներկրված բեռների մեջ առկա են եղել չհայտարարագրված ոսկե և արծաթե զարդեր:

«Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները «Մետեքսիմ Տերմինալ» ընկերության մաքսային հսկողության տարածքում «Ռապիսկան» սարքի օգնությամբ զննության են ենթարկել «Կարմիր ուղի» ընթացակարգով ներմուծված բեռները և բացատրություն վերցրել քաղաքացիներից: Բացահայտված մաքսանենգ ապրանքը փաթեթավորվել, կապարակնքվել ու փոխանցվել է ՊԵԿ հետաքննչական մարմնին»,- նշել է ՊԵԿ ՆՀՎ 3-րդ բաժնի պետ Հովակիմ Սարգսյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---