Հարցում. Ծառուկյանը, վարչապետը, Մարգարյանն ու Փաշինյանը՝ վստահություն վայելող գործիչներ

Հարցում. Ծառուկյանը, վարչապետը, Մարգարյանն ու Փաշինյանը՝ վստահություն վայելող գործիչներ

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններից մեկ ամիս առաջ հաշվարկված էլեկտորալ վարկանիշով առաջատար կուսակցությունների՝ («Ծառուկյան» դաշինք և Հայաստանի Հանրապետական կուսակցություն) մեծամասնություն ձևավորելու հնարավորությունները գրեթե հավասար են:

Այդ են վկայում Հասարակական կարծիքի հետազոտման համառուսական ինստիտիուտի (ВЦИОМ) անցկացված հարցման արդյունքները:

«Ծառուկյան» դաշինքը էլեկտորալ կուսակցական վարկանիշի առաջատարն է (26%), երկրորդ տեղը զբաղեցնում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (19%): Սակայն գալիք ընտրություններում ընտրողները պետք է քվեարկեն ոչ թե կուսակցությունների, այլ ընտրատարածքներում առաջադրված թեկնածուների օգտին, այսպես կոչված վարկանիշային ընտրակարգով: Եթե հաշվարկենք - 2 - կուսակցությունների վարկանիշերն ըստ յուրաքանչյուր ընտրատարածքի թեկնածուների ունեցած աջակցության, ապա առաջատար կուսակցությունների հնարավորությունները հավասարվում են՝ «Ծառուկյան» դաշինքն ունի 25% և Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ 23%:

Ընտրական անցումային շեմում են (5% կուսակցությունների համար և 7% դաշինքների համար) գտնվում «Ելք» դաշինքը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայկական Վերածնունդ» կուսակցությունները:

Հանրապետական կուսակցության հնարավորությունները մեծացնում են վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնը պահպանելու տված խոստումը. նա վայելում է ազգաբնակչության կողմից բացառիկ մեծ աջակցություն (77%): Կուսակցության մեկ այլ առաջատարը Տարոն Մարգարյանն է (նրան վստահում է ազգաբնակչության 60%- ը):

«Ծառուկյան» դաշինքի էլեկտորալ ներուժը հիմնվում է Գագիկ Ծառուկյանի հանդեպ վստհության բարձր մակարդակի վրա (87%): Ելք» դաշինքը նույնպես առաջատար ունի, ի դեմս Նիկոլ Փաշինյանի (56%):

Ըստ հարցման, ընտրություններից առաջ Հայաստանում գրանցվել է երկրում տիրող իրավիճակի նկատմամբ դժգոհության բարձր մակարդակ (78%), հարցվածներից յուրաքանչյուր երկրորդը (51%) նշում է վերջին տարիներին իրավիճակի վատթարացման մասին:

Նշվում է, որ հանրապետության ազգաբնակչությունը խիստ քաղաքականացված է. մեծամասնությունը (71%) ուշադիր հետևում է նախընտրական պայքարի ընթացքին:

Հարցվողների գրեթե երեք քառորդը (72%) հայտնում են ընտրություններում իրենց մասնակցության վերաբերյալ հստակ մտադրության մասին: Հաշվի առնելով հարցման մերժումների չափաբաժինը՝ ընտրություններին մասնակցության կանխատեսվող մակարդակը կազմում է 62%:

Հասարակական-քաղաքական տրամադրությունները ձևավորող տեղեկատվական օրակարգի տասնյակում են՝ քաղաքական (Կառավարության փոփոխություններ, նախընտրական քարոզարշավ, երկրի սահմանամերձ շրջանների անվտանգություն) և տնտեսական գործընթացները:

Ընտրություններից մեկ ամիս առաջ ընտրողների մեկ երրորդը դեռևս որոշում չի կայացրել, թե ում օգտին են քվեարկելու կամ էլ հրաժարվում են հայտնել իրենց ընտրության մասին սոցիոլոգներին: Դրանով էլ պայմանավորվում է էլեկտորալ պատկերի նշանակալի փոփոխականությունը. իրավիճակը մնում է անորոշ, և զարգացումները մեծապես կախված են լինելու ընտրարշավի ընթացքից:

Հարցումն իրականացվել է ՀԿՈՒՀԿ-ի կողմից Հայաստանի Հանրապետությունում փետրվարի 2017 թ. 22-26-ը «Շանթ» հեռուստաընկերության պատվերով: Կիրառվել է դեմ առ դեմ հարցման մեթոդը՝ հարցվողների բնակության վայրի քվոտաների սահմանմամբ: Ընտրանքային մեթոդը՝ ստրատիֆիկացված բազմաստիճան: Հարցմանը մասնակցել է 1.600 հարցվող: Ընտրանքի սխալը չի գերազանցում 3.5%-ը:

 Ուշագրավ
Նա տեղեկացրել է նաև, որ կորոնավիրուսի հետևանքով հոսպիտալացված 2009 քաղաքացիներից 102-ն են պատվաստված
Լեհաստանի դեսպանությունը բարձր է գնահատում ՀՀ առողջապահության նախարարություն հետ գործակցութունը
Տեսուչին ևս մեղադրանքն է առաջադրվել, ստացված վկայականները ճանաչվել են անվավեր
Հույս ունենք, որ առաջիկա 1 շաբաթում այդ տվյալները նույնպես կնվազեն»,– նշել է Ավանեսյանը
---