ՀՀ ներկրվող մեքենաների քանակն ավելացել է

ՀՀ ներկրվող մեքենաների քանակն ավելացել է

PanARMENIAN.Net - 2016 թվականի ընթացքում Հայաստան է ներկրվել 33000 մարդատար ավտոմեքենա՝ $130.6 մլն ընդհանուր արժեքով: Նախորդ տարվա համեմատ ներկրված մեքենաների թիվն ավելացել է 5.700 հատով:

2015-ին ներկրվել էր 27300 հատ մեքենա՝ $133.4 մլն արժեքով: Ստացվում է, որ չնայած ներկրված մեքենաների քանակի աճին, գումարային առումով մոտ 2.1%-ով նվազում է գրանցվել:

2015-ին ներմուծված 1 մեքենայի միջին մաքսային արժեքը կազմել էր $4890, 2016-ին՝ $3960:

ՀՀ մաքսային ծառայության հրապարակած տվյալների համձայն, 2016-ին ՀՀ է ներկրվել նաև $25.7 մլն-ի 1.800 հատ բեռնատար: 2015-ին ներկրվել էր 2.000 բեռնատար՝ $25.7 մլն 24.9 մլն ընդհանուր արժեքով:

Ավելի ավղ ՀՀ ԿԱ ՊԵԿ ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան պետ Բաբկեն Ղազարյանը տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի և ՊԵԿ նախագահի հանձնարարականներով մի շարք փոփոխություններ են կատարվել մաքսային ձևակերպումների գործընթացում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---