Բաքվում ԱՄՆ դեսպան. ԼՂ հիմնախնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով

Բաքվում ԱՄՆ դեսպան. ԼՂ հիմնախնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի: Այդպիսի հայտարարություն է արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան՝ հավելելով, որ հակամարտության կարգավորումը շատ է ձգձգվում:

Նա շեշտել է, որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով: Դիվանագետը հիշեցրել է, որ առաջիկա օրերին տարածաշրջան կայցելեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հայտնում է Haqqin.az-ը:

«Մենք ամեն ինչ կանենք այդ ուղղությամբ աշխատելու համար»,-ասել է դեսպանը:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկինամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում ստատուս քվոն կայուն չէ և էլ ավելի հավանական է դարձնում պատերազմի վտանգը:

Նախկին դիվանագետն, ով այժմ ռուսաստանյան «Եգորով, Պուգինսկի, Աֆանասև ու գործընկերներ» ընկերության վաշինգտոնյան ներկայացուցիչն է, նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական արգելքը կողմերի մոտ քաղաքական կամքի պակասն է: «Երկու նախագահներն էլ պետք է պատրաստ լինեն առաջ շարժվելու: Երկուսն էլ, ոչ թե մեկը կամ մյուսը, այլ երկուսն էլ պետք է որոշեն, որ եկել է խաղաղության ժամանակը: Իսկ խաղաղությունն իր հետ ռիսկեր է բերում»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---