Իսրայելում կսահմանափակեն նամազի կանչող ձայնի բարձրությունը. Քնեսեթը նախնական հավանություն է տվել

Իսրայելում կսահմանափակեն նամազի կանչող ձայնի բարձրությունը. Քնեսեթը նախնական հավանություն է տվել

PanARMENIAN.Net - Իսրայելի խորհրդարանը նախնական հավանություն է տվել մի օրինագծի, որով նախատեսվում է կանոնակարգել բարձրախոսների օգտագործումը մզկիթներում նամազի կանչելիս: Փաստաթղթի տարբերակներից մեկով արգելք է նախատեսվում 11-ից մինչև երեկոյան ժամը 7-ը, մյուսով ամբողջական արգելք է սահմանվում, եթե բարձրությունը գերազանցում է աղմուկի թույլատրելի մակարդակը:

Կողմ է քվեարկել 55 պատգամավոր, դեմ՝ 48: Օրինագծի կողմնակիցները պնդում են, որ այն ուղղված է բացառապես աղմուկի դեմ պայքարին:

Օրենքի հակառակորդներն այն անվանել են հակաիսլամական, հայտնում է Meduza-ն:

Քնեսեթում փաստաթղթին դեմ է հանդես եկել ձախակողմյան «Սիոնիստական ճամբար» կուսակցությունը: Պատգամավորներից մեկն օրինագիծն անվանել է «Իսրայելի օրենսգրքի ամենասև փաստաթուղթը»: Որոշ օրենսդիրներ ցուցադրաբար պատռել են փաստաթղթի իրենց պատճենները խորհրդարանի նիստում: Նրանցից մեկին հեռացրել են դահլիճից:

Հենց սկզբից օրինագծին պաշտոնապես դեմ է արտահայտվել Պաղեստինի Ազգային Ինքնավարությունը Հորդանանում:

Բարձրախոսների օգնությամբ նամազի կանչն արգելելու առաջարկը քննարկվում է 2016-ի վերջից: Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը հավատարիմ է բոլոր դավանանքների ազատության պահպանմանը, սակայն, պետք է պաշտպանի իր քաղաքացիներին աղմուկից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---