Forbes-ը նշել է ռուսաստանաբնակ հայ միլիարդատերներին, որոնք կարող են ազդել ՀՀ-ում ընտրությունների վրա

Forbes-ը նշել է ռուսաստանաբնակ հայ միլիարդատերներին, որոնք կարող են ազդել ՀՀ-ում ընտրությունների վրա

PanARMENIAN.Net - Հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է Ռուսաստանի միլիարդատեր հայ գործարարների անունները, որոնք կարող են առանցքային դեր խաղալ Հայաստանում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

«Սամվել Կարապետյանը, Ռուբեն Վարդանյանը, Սերգեյ Համբարձումյանը և Սարկիսով եղբայրներն ազդեցիկ գործարարներ են՝ հայկական ծագմամբ: Նրանք ակտիվորեն ներդրումներ են կատարում Հայաստանում՝ երկրի հասարակական-քաղաքական կյանքում լուրջ գործոն դառնալով»,- գրում է հանդեսը:

Նշվում է, որ նրանց ներդրումները ներգրավված են Հայաստանի գրեթե յուրաքանչյուր հաջողված նախագծում:

Forbes-ը գրում է, որ այս ազդեցիք գործարարները Հայաստանում ներդրումներ են կատարում առանց ինչ-որ նշանակալի եկամուտ ակնկալելու. նրանք փոխարենն ակնկալում են «իմիջա-վարկանիշային և քաղաքական դիվիդենտներ շահել»:

Նշվում է, որ քաղաքական տեսանկյունից, Ռուսաստանում հայկական սփյուռքի կառույցների ղեկավարները սերտ կապեր են պահպանում պաշտոնական Երևանի իշխանությունների հետ:

Forbes-ի վարկածի համաձայն, երկրի քաղաքական կուրսից բնակչության դժգոհության, ինչպես նաև՝ արևմտահայկական սփյուռքի (մասնավորապես, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի) ընդդիմադիր քաղաքական կառույցների հանդեպ համակրանքի աճը Ռուսաստանի հայ գործարարներին դարձնում են պաշտոնական Երևանի միակ՝ «առանց այլընտրանքի հնարավորության» համակիրները:

Այսպիսով, ինչպես նշում է հանդեսը, ապրիլյան ընտրություններում հայկական սփյուռքի ֆինանսական էլիտայի գործոնը կարող է առանցքայիններից մեկը դառնալ:

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք է, 5-ը՝ կուսակցություն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---