Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղով կանոնավոր չվերթներ կիրականացվեն10 մարտի 2017 - 08:49 AMT PanARMENIAN.Net - 2016 թվականի դեկտեմբերի 10-ից երկու շաբաթը մեկ անգամ Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղով ոչ կանոնավոր չվերթներ իրականացնող Brussels Airlines ավիաընկերությունը (կազմակերպիչ «ԱրմՎինգս» տուրօպերատոր) կանոնավոր չվերթներ իրականացնելու թույլտվություն է ստացել: ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ 2017 թվականի ապրիլի 1-ից հունիսի 24-ը և սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 28-ը Brussels Airlines ավիաընկերությունը «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքներ կիրականացնի շաբաթական մեկ անգամ՝ կիրակի օրերին: 2017 թվականի հուլիս 1-ից սեպտեմբերի 2-ը «Զվարթնոց» օդանավակայանից չվերթները կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին: ՔԱԳՎ–ից նաև հայտնում են, որ ամառային նավիգացիոն շրջանում չվերթերի հաճախականությունն ավելացնում են նաև մի շարք այլ ավիաընկերություններ, մասնավորապես՝ «Աէրոֆլոտը», «Ավստրիական ավիաուղիները», «Էյր Ֆրանսը», «Ֆլայ Դուբայը», «Էյր Արաբիան», «Լոտ լեհական ավիաուղիները» և այլն: Ուղևորահոսքի աճին զուգահեռ չվերթերի հաճախականությունն արդեն ավելացրել են «Պոբեդան», «Քաթար Էյրվեյզը» և այլ ավիաընկերություններ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |