Եվրախորհրդարանականները առաջարկել են «ԵՄ-Թուրքիա հարաբերությունները» բանաձեւում ընդգրկեն Ցեղասպանության ճանաչման հարցը

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի պատգամավորները 236 ուղղում են առաջարկել «ԵՄ-Թուրքիա հարաբերությունները» բանաձեւի նախագիծը բարելավելու նպատակով: Ինչպես հաղորդում է Եվրոպայի Հայկական ֆեդերացիան (EAFJD), հոլանդացի խորհրդարանական Ռիա Օօմեն-Ռյույտենի կողմից մշակված բանաձեւի նախագիծը քննադատության է ենթարկվել նուբ ձեւակերպումների համար, որոնք բավարար ուշադրություն չեն հատկացնում հիմնական հարցերին, ինչպես օրինակ, քրդերի սոցիալ-մշակությաին իրավունքները, Կիպրոսի օկուպացիան, նաեւ Թուրքիայում իշխանությում առկա ռասիստական ուժերը:



Ուղղումների մի մասը վերաբերում են Հայկական հարցին, որը շրջանցվել է տեքստում: Հետեւաբար, Հայաստանին տարածաշրջանային նախագծերից բացառելու Թուրքիայի ցանկությունը եւ Հայաստանի շրջափակումը քննադատվում են Կոնսերվատիվ, Լիբերալ եւ Սոցիալիստական կուսակցությունների կողմից նշված ուղումներում: Այդ ուղղումներում կրկնվում են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ հերքման պաշտոնական քաղաքականությունը դադարեցնելու պահանջները: Ռիա Օօմեն-Ռյույտենի կողմից առաջարկված «փոխզիջումային» ուղղումները, որոնք ամբողջովին բացառում են հայկական հարցը Թուրքիային վերաբերյալ զեկույցից, ներկա դրությամբ քննարկվում են: Այնուամենայնիվ, եվրախորհրդարանականները հայտարարել են, որ անհրաժեշտ են համարում Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ Հայաստանի շրջափակման վերացումը:



«Մենք ուրախ ենք, որ որոշ եվրախորհրդարանակններ ամեն տարի հիշեցնում են Թուրքիայի նկատմամբ քաղաքական եւ բարոյական պահանջների մասին»,- հայտարարել է EAFJD-ի նախագահ Հիլդա Չոբոյանը:



Եվրոպայի Հայկական ֆեդերացիան կոչ է անում եվրախորհրդարանակններին կողմ քվեարկել ուղղումներին, որոնք նախատեսում են Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, հերքման պաշտոնական քաղաքականության դադարեցումը, հայկան սահմանի բացումը եւ Հայաստանին տարածաշրջանային նախագծերից բացառելու քաղաքականության վերացումը:



Բանաձեւի հարցով քվերակությունը կայանալու է Արտաքին գործերով կոմիտեում հոկտեմբերի 3-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---