Սահմանամերձ Մոսեսգեղի մանկապարտեզում արևային ջրատաքացուցիչ է գործարկվել10 մարտի 2017 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի սահմանամերձ և սահմանապահ գյուղերը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի մշտական ուշադրության կենտրոնում են։ Գործընկեր կազմակերպությունների համատեղ ջանքերով իրականացվող «Այլընտրանքային էներգիա» նախագիծը թույլ կտա էականորեն նվազեցնել գյուղի և բնակիչների կոմունալ ծախսերը և ակտիվացնել համայնքային կյանքը։ Նախագծի շահառուներից է Մոսեսգեղ համայնքը. սահմանամերձ գյուղի մանկապարտեզում առաջին անգամ գործարկվել է արևային ջրատաքացուցիչ համակարգ: Դեռևս 2008թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը միջոցներ էր հատկացրել գյուղի գրեթե ավերված մանկապարտեզի հիմնանորոգման համար: Համայնքի ծախսերը նվազեցնելու նպատակով, 2017-ին նոր տեխնոլոգիաների կիրառման արդյունքում՝ շենքի ջեռուցման համակարգը համալրվել է 33 ԿՎտ հզորությամբ և 400լ տարողությամբ ջերմափոխանակիչ բաքով և արևային ջրատաքացուցիչ համակարգով։ Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, համայնքի ղեկավար Լյուդվիգ Ապերյանը և բնակիչները: «Արևային ջրատաքացուցիչների գործարկումը շահավետ է մի քանի տեսանկյունից: Նախ՝ սա մի լուծում է, որը կիրառելի է բնակլիմայական տարբեր պայմաններ ունեցող մարզերում: Երկրորդ՝ ջրատաքացուցիչները նպաստում են համայնքների ծախսերի կրճատմանը: Արդյունքում շահում են բնությունը, սահմանամերձ համայնքն ու քաղաքացին: Պետք է նշեմ, որ մեր ծրագրերի հիմքում կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն է. ռազմավարություն, որը որդեգրել ենք դեռ 11 տարի առաջ՝ վստահ լինելով, որ ժամանակի ընթացքում մեր օրինակին հետևելու են նաև այլ կազմակերպություններ: Այսօր արդեն տեսնում ենք, որ այս ռազմավարությունը հոգեհարազատ է դարձել շատերին, ինչն անչափ ուրախալի է»,- ասել է Յիրիկյանը: Մոսեսգեղը հիմնադրվել է 18-րդ դարի վերջին (1780-թ.-ին): Առաջին բնակիչներն այստեղ եկել են Արցախից: Ըստ ավանդազրույցի, գյուղը կոչվել է իր քաջարի զավակներից մեկի՝ Մովսեսի անունով: Ներկայումս Մոսեսգեղն ունի մոտ 2000 բնակիչ, որոնց հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, խաղողագործությունն ու պտուղ-բանջարեղենի մշակումը: Մոսեսգեղն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան և մանկապարտեզ։ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտնում է, որ համակարգի գործարկումը մանկապարտեզում տաք ջրամատակարարում կապահովի ամբողջ տարվա ընթացքում՝ բացառապես արևային ջրատաքացուցիչի միջոցով: Համակարգը գրեթե 40 տոկոսով կնվազեցնի գյուղի բյուջեից մանկապարտեզի ջեռուցման համար կատարվող ծախսը։ Ծրագրի նպատակը այլընտրանքային էներգիայի աղբյուրների՝ արեգակնային ջեռուցման և փողոցների լուսավորություն LED համակարգերի կիրառմամբ, շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելելն է: Այս տարի ծրագիրն իրականացվում է Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում: Քանի որ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ պաշար՝ այլընտրանքային էներգիայի և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը կարող է բարձրացնել տվյալ համայնքների տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը և նպաստել բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում: Ծրագիրը մեկնարկել է 2014թ-ին։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները |