ԱԳ նախարար. Համանախագահները Հայաստան կայցելեն մարտի 27-ին

ԱԳ նախարար. Համանախագահները Հայաստան կայցելեն մարտի 27-ին

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստան կայցելեն մարտի 27-ին: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոցիասի հետ հանդիպումից հետո:

«Մարտի 27-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Հայաստան, կլինեն նաև Լեռնային Ղարաբաղում: Նրանք կփորձեն առաջ մղել գործընթացը», - ասել է ՀՀ արտգործնախարարը, հայտնում է Aysor.am-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) մարտի 11-ին կմեկնեն Ադրբեջան: Այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---