Երևանում «Հալալի» գրասենյակ է բացվել. Սերտիֆիկատը գործում է 57 երկրում

Երևանում  «Հալալի» գրասենյակ է բացվել. Սերտիֆիկատը գործում է 57 երկրում

PanARMENIAN.Net - Մարտի 10-ին Երևանում տեղի է ունեցել Հալալ գրասենյակի բացման արարողությունը։ Բացմանը ներկա էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։

«Հալալ» եզրը նշանակում է մթերքի համապատախանություն մահմեդական ավանդույթներին: Հալալ մակնշմամբ արտադրանքը համարվում է «մաքուր արտադրանք»։

Նախարար Կարայանի խոսքով՝ «Հալալ» գրասենյակի բացումը կխթանի հայկական արտադրանքի սպառման ծավալների աճին, Հայաստանի զբոսաշրջային գրավչության մեծացմանն ու զբոսաշրջիկների թվի աճին և տեղական արտադրանքի մուտքը նոր շուկաներ ապահովելուն։

Նախարարը նաև տեղեկացրել է, որ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը գրասենյակի հետ համատեղ իրազեկման սեմինարներ կկազմակերպի տնտեսվարողների համար։

Հալալ գրասենյակի տնօրեն Աբդուլ Հուսեին Ֆախարին նշել է, որ միջազգային ընկերությունը 1000-ից ավելի տնտեսվարողների «Հալալ» սերտիֆիկատներ է տրամադրել։ Կազմակերպության կողմից տրամադրված սերտիֆիկատը գործում է Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ 57 երկրում։

Միջազգային գրասենյակը գործում է 2004-ից։

Աբդուլ Հոսեն Ֆախարին նշել է, որ Հայաստանում արդեն իսկ համագործակցում են երկու սպանդանոցի հետ՝ տրամադրելու «Հալալ» մակնշում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---