Ստամբուլում ուղղաթիռ է վթարվել. Զոհերի թվում 4 ռուսաստանցի կա

Ստամբուլում ուղղաթիռ է վթարվել. Զոհերի թվում 4 ռուսաստանցի կա

PanARMENIAN.Net - Ստամբուլում ուղղաթիռ է կործանվել, այն վայր է ընկել ավտոմայրուղու վրա: Աղետը տեղի է ունեցել 12:20-ին (Երևանի ժամանակով)՝ թռիչքից 5-6 րոպե անց:

Ուղղաթիռում 7 անձ է եղել, որից 2-ը՝ օդաչու: Առնվազն 5 զոհ կա: ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է, որ զոհվածներից 4-ը ռուսաստանցի է: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ ճգնաժամաիրավիճակային դեպարտամենտի հաղորդագրության մեջ:

Ստամբուլի Բյույուկչենե շրջանի թաղապետարանի ղեկավար Հասան Աքգյունը հայտնել է, որ ենթադրաբար աղետի պատճառ է դարձել թանձր մառախուղը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ուղղաթիռը պատկանում էր Eczacibasi ընկերությունների խմբին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---