Հունաստանի ԱԳ նախարար. Աթենքը ԼՂ հարցի բացառապես խաղաղ լուծման կողմնակից է10 մարտի 2017 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Հունաստանը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոցիասն իր հայ պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում: «Մենք սատարում ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Առաջնահերթը մարդկանց անվտանգությունն է»,-ասել է Կոցիասը, հայտնում է «Sputnik-Արմենիան»: Ըստ նրա, նա իր հայ պաշտոնակցի հետ քննարկել է նաև Կիպրոսի հարցը: Կողմերը համակարծիք են, որ հակամարտությունները պետք է բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորվեն համաձայնեցված ձևաչափի հիման վրա: Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստան կայցելեն մարտի 27-ին: «Մարտի 27-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Հայաստան, կլինեն նաև Լեռնային Ղարաբաղում: Նրանք կփորձեն առաջ մղել գործընթացը», - ասել է ՀՀ արտգործնախարարը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |