Արեւելյան Եվրոպայում ՀՀ դեսպաններն անում են հնարավոր ամեն ինչ եվրոպացիներին Հայաստանի հետ ծանոթացնելու համար

PanARMENIAN.Net - «Բուլղարիայում Հայաստանին ներկայացնելու կաիրք չկա, հայերին այնտեղ լավ գիտեն»,- լրագրողներին Երեւանում հայտարարել է Բուլղարիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մանասարյանը: Նրա խոսքերով, պատմության բուլղարական դասագրքերում կան բաժիններ հայերի մասին: «Բուլղարիայում ասացվածք կա. Դժվար է գտնել բուլղարացու, ով վատ է խոսում հայերի մասին: Սակայն դեսպանատունն այնտեղ Հայաստանին ներկայացնելու համար է: Դեսպանների խորհրդակցությանը շատ էր խոսվում ՀՀ դեսպանատների մշակութային քաղաքականության մասին: Սակայն մենք Հայաստանի մասին պատմող որակյալ նյութեր չունենք, լուսանկարներ, ֆիլմեր: Այդ ամենով պետք է զբաղվի Մշակույթի նախարարությունը, բայց ավաղ...»,- հայտարարել է Մանասարյանը: Այնուամենայնիվ, դիվանագետի խոսքերով, դեսպանատունը համայնքի հետ մշակութային միջոցառումներ է անկացնում, իսկ հեռուստատեսությամբ շաբաթական մեկ անգամ ցուցադրվում է հաղորդում հայոց լեզվով:



Իր հերթին, Ավստրիայում, Հունգարիայում, Չեխիայում եւ Սլովակիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը նշել է, որ Պրահայում «Մառլենկա» հրուշակարան կա, որի տերը Գեւորգ Ավետիսյանն է, եւ բոլորը գիտեն` որտեղ է հնարավոր հոյակապ հրուշակեղեն գնել: «Պրահայում Հայաստանը ներկայանում է քաղցրավենիքներով ու թխվացքներով»,- ասել է Հովակիմյանը: Ինչ վերաբերում է Վիեննային, ապա Ավստրիան այնքան էլ լավ ծանոթ չէ Հայաստանին, սակայն, դեսպանի խոսքերով, արվում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի ասվտրիացիները ծանոթանան երկրի հետ: «Այս տարի Հայաստան է ժամանել մոտ 15 տուրիստական խումբ: Եւ հայկական եւ ավստրիական կողմը շահագրգռված են տուրիզմի զարգացմամբ, առավել եւս, որ երկու երկրները կապված են Երեւան-Վիեննա ուղիղ չվերթով»,- ընգդծել է ՀՀ դեսպանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---