ՄԱԿ-ը մեղադրել է Թուրքիային քրդերի իրավունքները զանգվածաբար խախտելու մեջ

ՄԱԿ-ը մեղադրել է Թուրքիային քրդերի իրավունքները զանգվածաբար խախտելու մեջ

PanARMENIAN.Net - ՄԱԿ գերագույն հանձնակատարի մարդու իրավունքների վարչությունը զեկույց է հրապարակել Թուրքիայի քուրդ բնակչության զանգվածային խախտումների մասին:

Փաստաթղթում ասվում է, որ 2015-ի հուլիսից 2016-ի դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Թուրքիայի հարավ-արևելքում մոտ 2000 մարդ է սպանվել, իսկ նրանց տները ոչնչացվել են, հայտնում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով:

Մասնավորապես, Ջիզրե քաղաքում 2016-ի սկզբին 189 մարդ մի քանի շաբաթ շարունակ փակված է մնացել տների նկուղներում՝ զրկված լինելով ջրից, սնունդից և բուժօգնությունից: Նրանք բոլորը սպանվել են թուրքական բանակի հրետակոծության հետևանքով: ՄԱԿ մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատար Զեյդ Ռահադ ալ Հուսեյնը հայտարարել է, որ Թուրքիան ոչ մի հետաքննություն այս փաստերի առնչությամբ չի վարում:

2016-ի հուլիսի 14-ին հայտնի դարձավ, որ թուրքական իշխանություններն արգելել են փողոց դուրս գալ Դիարբեքիր գավառի 16 գյուղի բնակիչներին, որոնք հիմնականում քրդեր էին: Սահմանափակումը մտցվել էր ՔԱԿ դեմ ռազմական գործողության անցկացման պատրվակով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---