ՊԳԿՎ. Մոտ 1 տարվա ընթացքում պետբյուջե է վերադարձվել 25 մլն դրամ

ՊԳԿՎ. Մոտ 1 տարվա  ընթացքում պետբյուջե է վերադարձվել 25 մլն դրամ

PanARMENIAN.Net - ՊԳԿՎ իրավաբանական վարչության վարույթում 2017-ի մարտի 1-ի դրությամբ պայմանագրային պարտավորությունները խախտած վարձակալների և գնորդների վերաբերյալ 115 գործ կա, որոնց մի մասով ընթացիկ դատական գործընթացներ կան՝ ՀՀ քաղաքացիական և վարչական դատարանների տարբեր ատյաններում:

Վարչությունը հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող և երրորդ անձ՝ գումարային և ոչ գումարային տարբեր պահանջներով: Գործերի մեկ այլ մասով՝ Վարչության օգտին բավարարված հայցերով կատարողական թերթեր են ներկայացվում հարկադիր կատարման, իսկ սնանկության վարույթում գտնվող այլ գործերով էլ Վարչությունը հանդես է գալիս որպես պարտատեր:

Ստորաբաժանման կողմից հարուցված հայցերի հիմքով բավարարված և օրինական ուժի մեջ մտած վճիռներով 2016 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե է վերադարձվել մոտ 20 մլն ՀՀ դրամ գումար, իսկ 2017 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում արդեն՝ մոտ 5 մլն ՀՀ դրամ գումար:

Պետական գույքի վարձակալների և գնորդների կողմից ստանձնած պայմանագրային պարտավորությունների ծավալը և չափերը բազմազան են՝ վարձակալական գումարներից մինչև խոշոր չափերի ներդրումային պարտավորություններ:

Մասնավորապես, 2017թ. բավարարված հայցով՝ դատարանի կողմից վճռվեց պարտավորեցնել պատասխանողներին` պահպանել ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի «Բարեկամություն» կինոթատրոնի գործունեության պրոֆիլը, որի վերաբերյալ դատական վեճն ընթանում էր դեռևս 2015-ից:

2017թ. հունվարին օրինական ուժի մեջ մտած՝ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով, պայմանագրային պարտավորությունների խախտման հիմքով՝ համապատասխան վարձակալ-ընկերությունը վտարվել է տարածքից և շուրջ 700 000 ՀՀ դրամ վարձավճարի բռնագանձման պահանջով կատարողական թերթը ներկայացվել է հարկադիր կատարման:

2017 թ. հունվարին ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած մեկ այլ վճռի հիմքով կատարողական թերթ է ներկայացվել հարկադիր կատարման: 2017 թ. փետրվարին՝ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով որոշվել է՝ անբարեխիղճ վարձակալի հետ լուծել կնքված վարձակալության պայմանագիրը, վտարել տարածքից և բռնագանձել գոյացած վարձավճարի պարտք գումարը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---