Ռոբերտ Մենենդեզ. Եթե Ջ. Բուշը չճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա դա կանի ԱՄՆ հաջորդ նախագահը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ին Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի արեւմտյան բաժանմունքում կայացել է սենատոր Ռոբերտ Մենենդեզին Տարվա մարդ հռչակելու հանդիսավոր արարողությունը Հայոց ցեղասպանության հարցով իր դիրքորոշման համար: «Ես Հայոց ցեղասպանության փաստին ծանոթացել եմ տարիներ առաջ, երբ կոնգրեսական էի, իսկ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի թեկնածու Ռիչարդ Հոգլանդի դիրքորոշման մասին` Հայոց ցեղասպանությունը հերքելու հարցով, տեղեկացել եմ ANCA-ից եւ հրապարակումներից: Հաջորդ թեկնածուն պետք է ի վիճակի լինի պատասխանելու հետեւյալ հարցին. Դուք ճանաչու՞մ եք Հայոց ցեղասպանությունը: «Ոչ» պատասխանը կնաշանակի, որ հաջորդ թեկնածուին եւս Հոգլանդի ճակատագիրն է սպասում: Նախագահ Բուշը պետք է փոխի իր քաղաքականությունը եւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Եթե նա դա չանի, ապա դա կանի ԱՄՆ հաջորդ նախագահը»,- ասել է սենատորը, գրում է Հարութ Սասունյանը California Courier-ում:



Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Սպիտակ Տունը, ետ է կանչել Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում` հղում կատարելով դեմոկրատների առարկությանը: Հոգլանդի նշանակմանը նորից դեմ է հանդես եկել Ռոբերտ Մենենդեզը, ով անհնարին է համարում այնպիսի դիվանագետի նշանակումը, ով հրաժարվում է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի զանգվածային սպանությունները Ցեղասպանություն անվանել: Ավելի վաղ Սպիտակ Տունը հայտարարել էր, որ պնդելու է Հոգլանդի թեկնածությունը: ԱՄՆ Սենատի կողմից Ռիչարդ Հոգլանդի թեկնածության նշանակումը արգելափակվել է Ռոբերտ Մենենդեզի վետոյով 2006 թվականի սեպտեմբերի 7-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---