Վիգեն Սարգսյան. ՀԱՊԿ որոշ անդամներ գայթակղվում են գործընկերների շահերն անտեսելով

Վիգեն Սարգսյան. ՀԱՊԿ որոշ անդամներ գայթակղվում են գործընկերների շահերն անտեսելով

PanARMENIAN.Net - Հայաստանը ՀԱՊԿ հիմնադիր անդամներից մեկն է և միշտ շատ լուրջ է մոտենում այդ ինտեգրացիոն միավորմանը: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Վալդայ» բանավեճի միջազգային ակումբի Երևանի նստաշրջանին ունեցած ելույթում:

«Տարածաշրջանային առումով մեր արտաքին քաղաքականության հիմնարար բաղադրիչն է ռազմավարական միությունը Ռուսաստանի հետ, որն ամրագրված է մի շարք երկկողմ և տարածաշրջանային համագործակցության փաստաթղթերով։ Հայաստանը ՀԱՊԿ հիմնադիր անդամներից մեկն է և միշտ շատ լուրջ է մոտենում այդ ինտեգրացիոն միավորմանը։ Մենք իսկապես հավատում ենք, որ այս կազմակերպությունը կարող է արժանի տեղ գրավել միջազգային հարաբերությունների համակարգում», - ասել է Վիգեն Սարգսյանը, հայտնում է Aysor.am-ը։

Այնուամենայնիվ, նա նշել է, ՀԱՊԿ-ում կան «դեռ ոչ այնքան արդյունավետ» կետեր։

«Ի՞նչն ենք մենք համարում դեռ ոչ այնքան արդյունավետ այդ կազմակերպությունում, դա ՀԱՊԿ անդամ երկրների՝ արտաքին քաղաքականությունում առաջնահերթությունների համադրումն է։ Մենք տեսնում ենք, որ երրորդ կազմակերպություններում, այլ հարթակներում, այնուամենայնիվ, դեռ կա գայթակղությունը մի քիչ անտեսել ՀԱՊԿ գործընկերների շահերը որոշ անդամների կողմից։ Բայց ես կարծում եմ, որ դա կազմակերպության ներսում մանկական ձախլիկության պես հիվանդություն է, որը ժամանակի հետ պիտի անցնի», - ասաց ՀՀ պաշտպանության նախարարը։

Նա նշել է, որ սրա հետ մեկտեղ Հայաստանը բավականին ակտիվ գործակցում է ՆԱՏՕ-ի հետ, որը «շատ թափանցիկ է մեր գործընկերների» համար։

Ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ հանդիպմանն ասել էր, որ «երբեմն ՀԱՊԿ շրջանակներում տեղի են ունենում իրադարձություններ, գործողություններ, ելույթներ, որոնք մեր սրտով չեն, բայց ՀԱՊԿ անդամ որևէ երկրի ղեկավարի կամ ներկայացուցչի գործողությունը, կամ ելույթը, կամ ընդհանրապես պահվածքը մեզ համար երբեք չեն կարող հիմք հանդիսանալ խոսելու այն մասին, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին արդեն սպառել է անհրաժեշտությունը»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---