3 հոկտեմբերի 2007 - 13:18 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավարը Նյու Յորքում հանդիպել է իր թուրք գործընկերոջ հետ
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 62-րդ նստաշրջանին մասնակցելու համար Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը նախօրեին հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում նախարար Օսկանյանն անդրադարձավ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ներկա վիճակին: Զրուցակիցները նաեւ քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրներ:
Վարդան Օսկանյանը հանդիպել է նաեւ Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքիի հետ: Կողմերը քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունները, էներգետիկ խնդիրներ, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներ:

Հոկտեմբերի 3-ին նախարարը հանդես կգա ելույթով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում: