Բրիտանացի փորձագետը նշել է Կոսովոյի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների ընդհանուր գործոնները

PanARMENIAN.Net - Կոսովոն այժմ գտնվում է մի շրջանում, որը հետեւեց այնտեղ ՆԱՏՕ-ի եւ Եվրոպայի երկրների կողմից ռազմական գործողության անցկացմանը, ինչն որոշակի պատասխանատվություն է այդ երկրների համար: Այդ մասին հայտարարել է LINKS բրիտանական կազմակերպության գործադիր տնօրեն Դեննիս Սամմուտը: Նրա խոսքերով, բոլոր հակամարտությունների կարգավորման գործընթացում կան երկու ընդհանուր գործոններ: «Առաջինը, հակամարտության լուծումը պետք է գտնվի բանակցային ճանապարհով, երկրորդը` ցանկացած լուծում փոխզիջումային պետք է լինի: Պատկերավոր ասած, չի կարելի ասել, թե լուծումը միայն սեւ կամ միայն սպիտակ է լինելու, Կոսովոյի վերաբերյալ բոլոր քննարկվող տարբերակները գորշ են: Հակամարտության կարգավորմանը հասնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել կարծիքների սպեկտրի ողջ բազմազանությունը»,-նշել է նա, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---