Կարապետյան. Իրանի հետ առևտուրը կարելի է հասցնել $1 մլրդ-ի13 մարտի 2017 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Իրանի հետ ՀՀ առևտրաշրջանառությունը կարելի է հասցնել 1 մլրդ դոլարի: Այս մասին մարտի 12-ին հայտարարել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, վարչապետ Կարեն Կարապետյանը՝ նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում: «Մենք ունենք հստակ պատկերացումներ, թե ինչ պոտենցիալ ունենք հարևան երկրներում: Իրանի հետ մեր առևտրաշրջանառությունը չափազանց ցածր է, այսօր այն կազմում է 50-75 մլն դոլար՝ առանց էներգետիկ ոլորտի: Այս ուղղությամբ ունենք ֆենոմենալ աճ արձանագրելու հնարավորություն, և ամպագոռգոռ չէ այն միտքը, որ կարող ենք այդ թիվը հասցնել մեկ միլիարդի»,- ասել է նա, հաղորդում է Aravot.am-ը: Անդրադառնալով ներդրումային ծրագրերի ծավալներին՝ վարչապետը տեղեկացրել է, որ Սյունիքի մարզում նախատեսվում են 55 մլն դոլարի ծրագրեր՝ տարբեր ոլորտներում: Բանակցություններ են տարվում Կապանի օդանավակայանը վերագործարկելու ուղղությամբ: «Պետք է օգտագործենք այն, որ Սյունիքի մարզը հարևան է բարեկամ Իրանի հետ: Այս պահին վերջնական բանակացություններ ենք վարում Մեղրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու շուրջ, որտեղ ներգրավվելու է այն կապիտալը, որը հետաքրքրություն ունի Իրանի շուկայի նկատմամբ: Կարծում եմ, որ մոտ ժամանակներս մենք ԱՏԳ-ի մեկնարկը կհայտարարենք»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ Ռուսաստանի, Վրաստանի, Ղազախստանի և Բելառուսի գործընկերներին առաջարկել է օգտագործել Մեղրու հարթակը, իրենց երկրների կապիտալը ներգրավել այնտեղ ու մուտք գործել Իրան: Գործադիրի ղեկավարը նշել է, որ իրանական կողմի հետ բանակցություններ են տարվում ԱՏԳ-ում հատուկ ընկերություն ստեղծելու շուրջ, որը զբաղվելու է մեծածավալ արտահանմամբ: 2016 թվականին Իրանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է $238 մլն: ՀՀ-ից արտահանումը կազմել է $74.8 մլն, Իրանից ներմուծումը՝ $151.1 մլն: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |