13 մարտի 2017 - 11:56 AMT
Փետրվարին Մարտակերտում վիրավորված զինվորը դուրս է գրվել հոսպիտալից

Փետրվարի 8-ին Մարտակերտի ուղղությամբ հակառակորդի կրակոցից վիրավորված 19-ամյա ժամկետային զինծառայող Կորյուն Կիրակոսյանի առողջական վիճակը կայունացել է, նա դուրս է գրվել հոսպիտալից ու տեղափոխվել վերականգնողական բուժման:

Այս մասին հայտնել է Երևանի Կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետի տեղակալ Արտաշես Խաչատրյանը, գրում է Aysor.am-ը:

Կորյուն Կիրակոսյանի առողջական վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր: