ՌԴ-ում քննարկում են ԽՍՀՄ-ում ծնվածներին քաղաքացիություն շնորհելու հնարավորությունը

ՌԴ-ում քննարկում են ԽՍՀՄ-ում ծնվածներին քաղաքացիություն շնորհելու հնարավորությունը

PanARMENIAN.Net - ՌԴ-ն հնարավոր է անձնագիր ստանալու հնարավորություն ընձեռնի նախկին ԽՍՀՄ ու Ռուսական կայսրության տարածքում ծնված բոլոր բնակիչներին՝ անկախ ներկա քաղաքացիությունից:

Համապատասխան հնարավորություն է ենթադրում Պետդումայի պատգամավորներ Կոնստանտին Զատուլինի ու Նատալյա Պոկլոնսկայայի հեղինակած «ՌԴ քաղաքացիության մասին» ու «ՌԴ-ում գտնվող օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթը, հայտնում է gazeta.ru-ն:

Օրինաստեղծներն առաջարկում են ռուսաց լեզվի կրողի կարգավիճակ տրամադրել նախկին Ռուսական կայսրության ու ԽՍՀՄ տարածքում ծնվածներին, ինչպես նաև ՌԴ-ում ծնված առաջին կարգի բարեկամներ ունեցողներին:

Առաջարկվում է նաև վերացնել երկրորդ պետության քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը ներկայացնելու պարտավորությունը:

Նախկին ԽՍՀՄ տարածքում՝ չհաշված ՌԴ-ն, բնակվում է ավելի քան 148 մլն մարդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---