ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ՕՐՕ դաշինքի շտաբ է այցելել. Կոչ է արվել հակազդել քվեն գնելուն13 մարտի 2017 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը մարտի 13-ին այցելել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կենտրոնական շտաբ և հանդիպել դաշինքի նախընտրական ցուցակի առաջին եռյակի՝ Սեյրան Օհանյանի, Արմեն Մարտիրոսյանի և Վարդան Օսկանյանի հետ։ Հանդիպմանը նաև մասնակցել են ԱՄՆ դեսպանատան քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հարությունյանը, նույն բաժնի քաղաքական հարցերով մասնագետ Լիլիթ Օհանյանը։ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամներն անդրադարձել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին, հյուրերին ներկայացրել նախընտրական քարոզարշավի ընթացքը, ինչպես նաև դաշինքի ծրագրերը ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ։ «Կարևոր է, որ այս ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններն ու դաշինքները հանդես գան Հայաստանի ապագայի վերաբերյալ հստակ տեսլականով: Սա հիմք կհանդիսանա այնպիսի քարոզարշավի համար, որը դիտարկում է առկա հիմնախնդիրները և նպատակ ունի հայ ընտրողներին հնարավորություն տալ ընտրել ճանապարհային քարտեզ, որով առաջնորդվելիս կշարունակվի ինքնիշխան ու բարեկեցիկ պետության կառուցումը: Մենք հորդորում ենք բոլոր հայ ընտրողներին դառնալ ժողովրդավարական գործընթացի մասնակից և ապրիլի 2-ին մասնակցել քվեարկությանը, և ես խրախուսում եմ բոլոր մարդկանց տեղի չտալ իրենց քվեն գնելու կամ դրա վրա ներազդելու ցանկացած փորձի առաջ և ցանկացած կուսակցության նման փորձերի մասին հաղորդում ներկայացնել գլխավոր դատախազին և Մարդու իրավունքների պաշտպանին»,-ասել է Միլսը: Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք է, 5-ը՝ կուսակցություն: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |