ԻԻՀ Մեջլիսի նախագահ. Նոր լարվածության առաջացումը վնասակար է ՀՀ-ի և Ադրբեջանի համար

ԻԻՀ Մեջլիսի նախագահ. Նոր լարվածության առաջացումը վնասակար է ՀՀ-ի և Ադրբեջանի համար

PanARMENIAN.Net - Տարածաշրջանը նոր լարվածության առաջացմանը դիմադրելու կարողություն չունի: Այս մասին հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին, հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

«Մենք միշտ հայտարարել ենք, որ տարածաշրջանը նոր լարվածության առաջացմանը դիմադրելու կարողություն չունի: Տարածաշրջանում նոր լարվածության առաջացումն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար վնասակար է: Մենք համոզված ենք, որ պատերազմը մեծապես կվտանգի տարածաշրջանի անվտանգությունը, ուստի կողմերը պետք է ուշադրություն դարձնեն, որպեսզի թույլ չտան, որ լարվածություն առաջանա»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Իրանի Մեջլիսի նախագահը, գրում է Panorama.am-ը:

Մարտի 5-ին Թեհրանում Ադրբեջանի և Իրանի նախագահների միջև տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել էր նաև արցախյան հիմնախնդիրը:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին այս առնչությամբ հայտարարել է. «Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումն այն է, որ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը պետք է հարգել։ Հուսով ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կլուծվի խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով և տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն կհաստատվի»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---