Լապշինի փաստաբանը Բաքվում հանդիպել է իր պաշտպանյալի հետ

Լապշինի փաստաբանը Բաքվում հանդիպել է իր պաշտպանյալի հետ

PanARMENIAN.Net - Բաքվում կալանքի տակ պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի փաստաբանը հանդիպել է իր պաշտպանյալի հետ: Այդ մասին հայտնել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը, հաղորդում է APA.az-ը:

Նրա խոսքով՝ մոտ ժամանակներս Լապշինի մտերիմները կհանդիպեն նրա հետ։

«Լապշինը հարցնում է, թե երբ է ավարտվելու քննությունը և երբ է գործն ուղարկվելու դատարան: Կամ տոների ժամանակ, կամ դրանից հետո նրա մայրը և այլ մտերիմներ կկարողանան հանդիպել նրա հետ»,- ասել է փաստաբանը:

Չերնինը նշել է, որ քննության ավարտի ժամկետը դեռ հայտնի չէ:

Փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը: Նույն օրը նա տեղափոխվել է Բաքու և այժմ գտնվում է մեկուսարանում:

Ավելի վաղ Եվրոպայի խորհրդի լրագրողների պաշտպանության և անվտանգության հարցերով ինտերնետային հարթակում բլոգեր Ալեքսանդր Լապշինի Ադրբեջանում կալանավորման վերաբերյալ ահազանգ է հրապարակվել:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---