ՀՀ նախագահը հորդորել է ՌԴ-ին քննարկել Գյումրիում ռազմարդյունաբերական համատեղ համալիրի ստեղծման հարցը

ՀՀ նախագահը հորդորել է ՌԴ-ին քննարկել Գյումրիում ռազմարդյունաբերական համատեղ համալիրի ստեղծման հարցը

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Ռուսաստանը պետք է քննարկեն Գյումրիում համատեղ ռազմարդյունաբերական համալիրի ստեղծման հարցը: Այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը«Իզվեստիա» թերթում հրապարակված հոդվածում:

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

Նա նշել է, որ Հայաստանը հետևողականորեն ամրապնդում է իր պաշտպանունակությունը, այդ թվում ՌԴ հետ ռազմատեխնիկական գործակցության շրջանակում՝ կարևորելով ՀՀ-ում գործող 102-րդ ռուսական ռազմակայանի գործոնը:

«Նշանակալի իրադարձություն էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ 2013-ին Գյումրիում տեղակայաված ռուսական ռազմակայանի այցելությունը, որտեղ քննարկվեցին ռազմակայանի ռազմատեխնիկական արդիականացման և սպասարկման արդյունավետության բարձրացման հարցերը: Այդ խնդիրների լուծման համար նպատակահարմար է, որ կողմերը շահագրգիռ քննարկում ծավալեն Գյումրիում համատեղ ռազմարդյունաբերական համալիրի ստեղծման նախագծի շուրջ »,-ասել է Սարգսյանը:

ՀՀ նախագահը նաև շեշտել է, որ համալիրի բազմապրոֆիլ ծավալը պետք է այնպես հաշվարկել, որ այն ռազմակայանի արդիականացմանը զուգահեռ նաև հարթակ դառնա ՌԴ և Հայաստանին սահմանակից երկրների միջև գործնական ռազմատեխնիկական գործակցության համար՝ ՌԴ համար ավանդական սպառազինության շուկաներ ելքով: Նրա կարծիքով, աշխատատեղերի ստեղծումը Գյումրիում ևս կնպաստեր քաղաքում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:

Նախագահը Մոսկվայում հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ, կքննարկեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---