Սուսերամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությանն ավելի քան 100 մարզիկ է մասնակցում

Սուսերամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությանն ավելի քան 100 մարզիկ է մասնակցում

PanARMENIAN.Net - Նորագավիթի սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցում մեկնարկել է սուսերամարտի մինչև 20 տարեկան երիտասարդների Հայաստանի առաջնությունը:

Առաջնությանը մասնակցում են ավելի քան 100 սուսերամարտիկ Երևանից, Գյումրիից, Վանաձորից և Բյուրեղավանից:

Մրցումային առաջին օրը մարզիկները հանդես են եկել ճկասուսեր մրցաձևում: Սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը նշել է, առաջին տեղն զբաղեցրել է Մայքլ Հովհաննիսյանը, երկրորդը` Հենրիխ Բալիկյանը, երրորդը` Արմեն Դալլաքյանն ու Խաչատուր Հարությունյանը:

Մարտի 15-ին պատանիներն ու աղջիկները հանդես կգան խոցասուսեր զենքաձևում, իսկ մարտի 15-ին չեմպիոնի անունը պարզ կլինի ճկասուսերում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---