Բաքուն «միջոցներ կձեռնարկի» Արցախ այցելած լրագրող Ռոման Բաբայանի դեմ

Բաքուն «միջոցներ կձեռնարկի» Արցախ այցելած լրագրող Ռոման Բաբայանի դեմ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի իշխանութուններն արձագանքել են ռոսական «ՏՎ Ցենտր» հեռուստաալիքի հաղորդավար հայազգի Ռոման Բաբայանի և Մերձավոր արևելքի և Կենտրոնական Ասիայի հարցերով ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, ՌԴ Դումայի նախկին պատգամավոր Սեմյոն Բաղդասարովի Արցախ կատարած այցին` խոստանալով «միջոցներ ձեռնարկել» նրանց դեմ։

Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ խոսնակին, Ադրբեջանի ԱԳՆ-ն կուսումնասիրի ԶԼՄ-ների հրապարակումները և «միջոցներ կձեռնարկի՝ անկախ այցելուի անձից և զբաղեցրած պաշտոնից: Եվ Ռոման Բաբայանը բացառություն չէ», հայտնում է Sputnik-Արմենիան:

Սեմյոն Բաղդասարովը և Ռոման Բաբայանն այցելելն են Արցախ, և նրանց այցի կադրերն հայտնվել են համացանցում։ Սա Բաքվում ծնված Բաբայանի Արցախ առաջին այցն է, բայց նա խոսք է տվել վերադառնալ և նշել է, որ ԼՂՀ կոնֆլիկտը լուծում չի ստանում Բաքվի բռնած դիրքի պատճառով։

«Նրանց ասած՝ Արցախի ինքնավարությունն Ադրեբեջանի կազմում, իրատեսական չէ»,-ասել է Բաբայանը:

Ավելի վաղ, ոգևորվելով ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապիշինի արտահանձնման փաստով, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել և քննություն է սկսել Լեռնային Ղարաբաղում «ապօրինի տնտեսական գործունեության» փաստով: Մինչդեռ, ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԼՂՀ տարածքում հնագիտական պեղումներ իրականացնող արտասահմանյան և ՀՀ մի խումբ գիտաշխատողների նկատմամբ միջազգային հետախուզում չի կարող իրականացվել: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը՝ Ինտերպոլի գլխավոր քարտուղարությանը հղումով: 2017թ. մարտի 1-ին Ադրբեջանում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից շրջաբերական էր ստացվել, հասցեագրված Ինտերպոլի անդամ-երկրներին, 2016թ.-ին ԼՂՀ տարածքում հնագիտական պեղումներ իրականացնող արտասահմանյան և ՀՀ մի խումբ գիտաշխատողների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---