Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը հավանություն է տվել Brexit-ի գործարքի մեկնարկին

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը հավանություն է տվել Brexit-ի գործարքի մեկնարկին

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատն օրինագիծ է ընդունել, որը թույլ է տալիս կառավարությանը սկսել Եվրամիությունից երկրի դուրս գալու գործընթացը: Օրինագիծը թույլ է տալիս վարչապետին, թեև չի պարտավորեցնում, իրազեկել ԵՄ-ին կազմակերպության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին, քանի որ բրիտանացիների մեծ մասը կողմ է քվեարկել դրան 2016-ի հունիսին, հայտնում է BBC-ին:

Լորդերի պալատը մարտի սկզբին 2 ուղղում էր արել օրինագծում: Առաջինը պահանջում էր երաշխավորել, որ այլ երկրների այն քաղաքացիները, որոնք արդեն ապրում են Մեծ Բրիտանիայում, կշարունակեն ապրել երկրում նույն պայմաններով, անկախ դուրս գալու մասին բանակցությունների ելքից:

Երկրորդ ուղղումով պահանջվում էր կառավարությունից խորհրդարանին ներկայացնել ԵՄ-ից դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագիրը մինչև ստորագրելը, որպեսզի խորհրդարանականները կարողանան իրենց դիտողությունները հայտնել:

Ըստ կառավարության, այդ ուղղումները սահմանափակում են նրա հնարավորությունները առաջիկա բանակցություններում:

Լորդերի առաջարկած ուղղումներով օրինագիծը կրկին ներկայացվել էր Համայնքների պալատ, որը մարտի 13-ին կառավարության պնդմամբ հանեց ուղղումները և վերադարձրեց օրինագիծը սկզբնական տեսքով վերին պալատ:

Ուժի մեջ մտնելու համար օրենքը պետք է ստորագրի նաև թագուհին, սակայն դա ձևական բնույթ է կրում:

Մինչդեռ Շոտլանդիան մտադիր է համաձայնեցնել Բրիտանիայի հետ անկախության մասին նոր հանրաքվեի հարցը: Այդ մասին հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---