ԵՏՄ երկրները համատեղ օգտագործման արբանյակներ կունենան

ԵՏՄ երկրները համատեղ օգտագործման արբանյակներ կունենան

PanARMENIAN.Net - ԵՏՄ երկրները մտադիր են մինչև 2019թ. Երկրի հեռահար զոնդավորման ուղեծրային արբանյակների միավորված խումբ ստեղծել: 2023-ի համար նախատեսվում է նոր տիեզերական սարքերի սերիական արտադրություն սկսել և լայնածավալ համատեղ խմբավորում ծավալել: Այդ արբանյակներն ըստ պարամետրերի կգերազանցեն արտասահմանյան նմանատիպ սարքերը:

ԵՏՄ երկրները՝ ՌԴ-ն, Բելառուսը, Ղազախստանը, ՀՀ-ն և Ղրղզստանը, ակտիվ աշխատանք են սկսել տիեզերական և երկրատեղեկատվական ծառայությունների տրամադրման ինտեգրված համակարգի ստեղծման ուղղությամբ՝ Երկրի հեռահար զոնդավորման արբանյակների միավորված խմբի հիման վրա:

«Արդեն 2018-ի առաջին կիսամյակում ԵՏՀ-ն մտադիր է միջկառավարական և միջպետական ծրագիր մշակել ԵՏՄ անդամ պետությունների գործող ուղեծրային և ցամաքային տիեզերական համակարգերի ինտեգրման վերաբերյալ»,-ասել է ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Կուշնարյովը, գրում է «Իզվեստիան»:

Այդպիսի խմբավորման համատեղ օգտագործման մեկնարկն ակնկալվում է 2019-ին:

Նախագծի մասնակիցները միավորված կոմերցիոն օպերատոր կունենան, որը պատասխանատու կլինի տիեզերական սարքերի համատեղ առևտրային շահագործման համար: Ծառայությունների մատուցման համար կստեղծվի նաև միասնական տեղեկատվական պորտալ:

ԵՏՀ-ն քննարկում է նախագծի նեդրումային աղբյուրներն ու ծավալները, հնարավոր է նաև Եվրասիական զարգացման բանկի մասնակցությունը նախագծին:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---