4 հոկտեմբերի 2007 - 15:45 AMT
Հայաստանի պետական եւ հասարակական գործիչները պարգեւատրվել են ՌԴ շքանշաններով
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Հայաստանի պետական եւ հասարակական գործիչների պարգեւատրում ՌԴ հանրային պարգեւների ազգային կոմիտեի պատվանշաններով ծառայությունների եւ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ բարեկամության եւ համագործակցության զարգացման գործում մեծ անձնական ավանդի համար: Պարգեւները հանձնում էր Երեւանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Պավլովը եւ ՌԴ Անվտանգության հարցերի պաշտպանության եւ իրավակարգի ակադեմիայի նախագահ Վիկտոր Շեւչենկոն:

Պարգեւատրվածների թվում են` ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, ՀՀ պետական պաշտպանության ծառայության պետ Գրիգորի Սարգսյանը, Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, «ՄԻԿԱ» ընկերության նախագահ Միխաիլ Բաղդասարովը, Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության պետ Սերգեյ Բոնդարեւը եւ ՀՀ-ում ԱԴԾ սահմանապահ վարչության պետի առաջին տեղակալ Վլադիմիր Զոլոտուխինը: