ԵՄ դատարանը թույլատրել է գործատուներին արգելել աշխատակիցներին հիջաբ կրել

ԵՄ դատարանը թույլատրել է գործատուներին արգելել աշխատակիցներին հիջաբ կրել

PanARMENIAN.Net - Գործատուները կարող են արգելել աշխատակիցներին հիջաբ կրել: Նման որոշում է կայացրել Եվրամիության դատարանը մարտի 14-ին, հայտնում է republic.ru-ն Reuters-ի վրա հղումով:

«Ձեռնարկության ներքին կանոնները, որոնք արգելում են որևէ քաղաքական, փիլիսոփայական կամ կրոնական նշան կրելը, խտրականություն չեն համարվում»,-ասվում է դատարանի որոշման մեջ:

Միևնույն ժամանակ դատարանում նշել են, որ եթե ընկերությունը նման կանոններ չունի, գործատուները չեն կարող պարտադրել իրենց աշխատակիցներին հանել հիջաբները հաճախորդների ցանկությամբ:

Նշվում է, որ Նիդերլանդներում ընտրությունների շեմին Եվրոպական դատարանը հավանություն է տվել ԵՄ դատարանի որոշմանը Ֆրանսիայում և Բելգիայում երկու կանանց գործով, որոնց ազատել են աշխատանքից, քանի որ նրանք հրաժարվել են հանել գլխաշորը:

2016-ի օգոստոսի 12-ին Նիսում ահաբեկչությունից հետո Կաննի իշխանություններն արգելեցին կանանց մահմեդական լողազգեստ՝ բուրկինի կրել: Կաննի քաղաքապետ Դավիթ Լինարը հայտարարել էր, որ դա իսլամիստական ծայրահեղականության խորհրդանիշ է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---