Անտվերպենում արգելել են թուրքերի հանրահավաքը

Անտվերպենում արգելել են թուրքերի հանրահավաքը

PanARMENIAN.Net - Բելգիական Անտվերպենի նահանգապետ Բարտ դե Վեյվերն արգելել է մարտի 17-ին կայանալիք թուրքերի հանրահավաքն այդ մեծության երկրորդ քաղաքի արվարձանում՝ Բերկեմում:

«Դա սպառնալիք է հասարակական կարգին»,-ասել են քաղաքային վարչակազմում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ Անտվերպենի իշխանությունները վախենում են հանրահավաքի մասնակիցների և ծայրահեղ աջակողմյան ֆլամանդական կուսակցության անդամների միջև բախումներից:

«Ֆլամանդական շահ» կուսակցության հավաքը, որը ծրագրում էր նույն օրը բողոքի ակցիա կազմակերպել թուրքական համայնքի ներկայացուցիչների հավաքի դեմ, նույնպես արգելվել է:

Բելգիայի ՆԳՆ ղեկավար Յան Յամբոնն ավելի վաղ կոչ էր արել տեղի իշխանություններին պատշաճ միջոցներ ձեռնարկել ապահովելու համար անվտանգությունն ու կարգի պահպանումը: Թուրքերի հանրահավաք էր նախատեսվում նաև Բրյուսելում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բելգիայում պահանջել են չեղարկել թուրք քաղաքական գործիչների այցերը: Այդ օրինակին կարող են հետևել նաև եվրոպական այլ պետություններ:

Թուրքիայի և Նիդերլանդների միջև քաղաքական ճգնաժամի խորացման ֆոնին Անկարան հայտարարել է, որ խզում է դիվանագիտական կապերն այդ երկրի իշխանությունների հետ:Իրավիճակի սրման համար առիթ էր հանդիսացել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի կողմից թուրք նախարարների քարոզարշավի կազմակերպման արգելքը Ռոտերդամում:Ավելի վաղ ԵՄ-ն հորդորել է Թուրքիային ձեռնպահ մնալ «ավելորդ հայտարարություններից» և գործողություններից Նիդերլանդների հետ կապված սկանդալի ֆոնին:

Ընթերցեք նաև. Ինչու է Թուրքիան նոր առճակատման մեջ մտել Եվրոպայի հետ

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---