Վիգեն Էսկիջյանը՝ Հայաստանի Մ20 տարեկանների բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ

Վիգեն Էսկիջյանը՝ Հայաստանի   Մ20 տարեկանների բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ

PanARMENIAN.Net - Տղամարդկանց Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Վիգեն Էսկիջյանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ բասկետբոլի ֆեդերացիան:

Վիգեն Էսկիջյանը ծնվել է 1972-ի հուլիսի 12-ին Լիբանանում:

Աշխատել է Լիբանանյան մի շարք ակումբներում, այդ թվում «Անդրանիկ», «Սաժես», «Հոմենթմեն» «Գազիր» և այլն:

Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը մասնակցելու է 2017 թվականի Եվրոպայի առաջնության B Դիվիզիոնին: Հուլիսին կայանալիք առաջնությունում Հայաստանի հավաքականը ընդգրկված է Ա խմբում, որտեղ նրա մրցակիցներն են՝ Մալթան, Բելգիան, Ֆինլանդիան, Լեհաստանը և Բելառուսը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել խորվաթ փորձառու մասնագետ Նիկշա Բավցևիչը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---