ՕՐՕ. Ջրառատում կրկին կրակոցներ են հնչել

ՕՐՕ. Ջրառատում կրկին կրակոցներ են հնչել

PanARMENIAN.Net - «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբի տեղեկություններով մարտի 14-ին Ջրառատ գյուղում Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները «զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա», հայտնում է Aysor.am-ը։

Դաշինքի մամուլի ծառայությունը հայտնել է, որ «հարձակման արդյունքում կան վիրավորներ»:

Ոստիկանության լրատվական ծառայությունը մանրամասներ է ներկայացրել Ջրառատում հնչած կրակոցների վերաբերյալ՝ տեղեկացնելով, որ երկու կողմերի երեխաները վիճել են, հետո մեծերն են տեղեկացել վիճաբանության մասին, հայտնում է Aysor.am-ը:

«Կրքերը բորբոքվել են, վիճաբանողներից մեկի մոտ ինքնաձիգ է եղել, փորձել են այն խլել, քաշքշոցից կրակոց է արձակվել: Կրակոցի հետևանքով վիճաբանության մասնակիցներից մեկը ոտքի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, ևս մեկը դանակահարված է, մեկն էլ ձեռքի կոտրվածք է ստացել։ Տուժածներն այս պահին բուժօգնություն են ստանում»,-տեղեկացրել են ոստիկանությունից։

Ոստիկանությունը կանխել է վիճաբանությունը։ Ինքնաձիգն առգրավված է։

Այս պահին Ջրառատում ոստիկաններ կան, իրավիճակը վերահսկվում է։

Ըստ որոշ տեղեկությունների, կողմերի միջև վեճն ու թշնամությունը մեկ տարվա պատմություն ունի, այն առաջացել է դեռևս համայնքում ՏԻՄ ընտրությունների ժամանակ, ինչից հետո կողմերը չեն հաշտվել։ Ջրառատում ՕՐՕ դաշինքի քարոզարշավից հետո կրքերը դարձյալ թեժացել են, գրում է Aysor.am-ը։

Մարտի 12-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցների և նույն գյուղի գյուղապետի միջև բախում է տեղի ունեցել:ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաղորդագրություն է տարածել՝ մեկնաբանելով միջադեպը: Նա նշել է, որ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ: Կան ոստիկանության բաժին բերման ենթարկվածներ:Գործին կտրվի համապատասխան ընթացք:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---