ԵԽ զեկույց. ՀՀ-ն բանտերում մահացության ամենաբարձր ցուցանիշն ունի Եվրոպայում14 մարտի 2017 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը բանտերում մահացության ամենաբարձր ցուցանիշն ունի Եվրոպայի 46 երկրի թվում: Այդ են վկայում Եվրոպայի խորհրդի քրեակատարողական հաստատություններում վիճակի վերաբերյալ տարեկան զեկույցի տվյալները: Ըստ ԵԽ զեկույցի, Հայաստանում 10 հազար կալանավորի հաշվով գրանցվում է 95.5 մահվան դեպք, մինչդեռ միջին ցուցանիշը Եվրոպայում 27.3 է: Բարձր է այդ ցուցանիշը նաև Չերնոգորիայում՝ 66.2, Մոլդովայում՝ 62.8 և ՌԴ-ում՝ 61.1: Ըստ զեկույցի, 2014-ին Հայաստանի կալանավայրերում գրանցվել է 38 մահվան դեպք, որը ամենաբարձր ցուցանիշներից է ԵԽ երկրներում, գրանցվել է ինքնասպանության 4 դեպք, որը ևս միջինից բարձր ցուցանիշ է։ Ընդհանուր առմամբ, 2015-ին Հայաստանում եղել է 3888 կալանավոր, որից 6-ն՝ անչափահաս, 2.998 մլն բնակչության առկայությամբ: Դա կազմում է մոտ 129.7 կալանավոր 100.000 բնակչի հաշվով: Եվրոպայում միջին ցուցանիշը 116 է: 2005-ից ի վեր 100 հազար բնակչին բաժին ընկնող դատապարտյալների թիվը Հայաստանում աճել է 48 տոկոսով։ Թուրքիայում այս ցուցանիշն աճել է 191 տոկոսով, Ալբանիայում՝ 90, Սան Մարինոյում՝ 79 տոկոսով։ 2005-ից Հայաստանում դատապարտված կանանց թիվը կազմել է 4.4%, ինչը պակաս է միջին եվրոպական ցուցանիշից, որը 5,2% է: Կալանավոր կանանց թվում անչափահասներ չկան: Օտարերկրացիների քանակը ՀՀ-ում կալանավորների շրջանում ընդամենը 3.2% է, ինչը շատ ավելի ցածր է միջին եվրոպական ցուցանիշից՝ 10.8%: Ըստ զեկույցի, ՀՀ-ում 84.8 կալանավորի առկայությունը բանտում 100 տեղի համար չի համարվում գերբեռնված, մինչդեռ Եվրոպայում միջին ցուցանիշը՝ 93.7 է: Զեկույցում նշվում է, որ 2014-ին ՀՀ-ում ազատ է արձակվել 1464 մարդ, ինչը գրեթե 2 անգամ պակաս է 2013-ի ցուցանիշից, երբ ազատ էր արձակվել 2531 մարդ: Հայաստանում 2013-ին բանտերի վրա ծախսվել է 14.665 մլն եվրո։ Մեկ բանտարկյալի համար օրական ծախսվող գումարը Հայաստանում 10.3 եվրո է, որը 5 անգամ պակաս է ԵԽ միջին ցուցանիշիցէ 52.36 եվրո։ 1 բանտարկյալի վրա օրական ծախսվող ամենացածր ցուցանիշն ունի Վրաստանը՝ 5.66 եվրո, իսկ ամենաբարձրը Շվեդիան ու Սան Մարինոն՝ համապատասխանաբար 354 և 480.8 եվրո։ Հայաստանն աշխարհում 82-րդ երկիրն է 171-ից՝ ազատազրկվածների հարաբերական քանակությամբ: Այդ մասին է վկայում «Ազատազրկման իրավիճակը. 2016 թ. գլոբալ համատեքստը» զեկույցը: Վարկանիշը կազմվում է՝ 100 հազար բնակչի շնչին բանտարկյալների քանակից ելնելով ու հաշվվում է կես մլն-ից ավել բնակչություն ունեցող երկրներում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |