Սուսերամարտի Մ20 տարեկանների ԱԱ-ն՝ Պլովդիվում. Հայաստանի հավաքականի կազմը կորոշվի առաջնությունից հետո

Սուսերամարտի Մ20 տարեկանների ԱԱ-ն՝ Պլովդիվում. Հայաստանի հավաքականի կազմը կորոշվի առաջնությունից հետո

PanARMENIAN.Net - Երևանում ընթացող սուսերամարտի մինչև 20 տարեկան երիտասարդների Հայաստանի առաջնության ավարտից հետո վերջնականապես կորոշվի հավաքականի կազմը, որը կմասնակցի Պլովդիվում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Այս մասին հայտնեց սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը:

«Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունները կկայանան Պլովդիվում:

Ապրիլի 1-4-ը խոցասուսեր զենքաձևում հանդես կգան մինչև 17 տարեկան պատանիները` Արմեն Դալլաքյանը և Անահիտ Ալոյանը: Ապրիլի 5-8-ը երիտասարդները` Էդուարդ Հովակիմյան, Էմմա Պողոսովա (երկուսն էլ խոցասուսեր), Մայքլ Հովհաննիսյան (ճկասուսեր):

Երիտասարդների հավաքականի վերջնական կազմը պարզ կլինի Հայաստանի առաջնությունից հետո: Հնարավոր է մեկ մարզիկ ևս ավելանա»,- ասել է Մադոյանը, մեջբերում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Նրա կարծիքով մարտի 1-9-ը Պլովդիվում կայացած Եվրոպայի առաջնությունում այս տարիքային խմբերի անհաջող ելույթը պայմանավորված էր նախապատրաստական ընթացքի հետ:

2018 թվականի գարնանն ընթացալիք աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում կխաղարկվեն ամառային պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր:

Մեծահասակների Հայաստանի առաջնությունն ամենայն հավանականությամբ կանցկացվի մայիսին:

Ապրիլի 21-26-ը Մինսկում կկայանա մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցեն Էդուարդ Հովակիմյանը, Մայքլ Հովհաննիսյանը և Էմմա Պողոսովան:

Հաջորդ տարի այդ մրցաշարը կանցկացվի Երևանում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---